Samsung-ը, HTC-ն և Sony-ն պատրաստվում են թողարկել դրոշակակիր մոդելների մինի-տարբերակները

Samsung-Galaxy-S5-MiniՀաշվի առնելով, որ դրոշակակիր մոդելների բյուջետային տարբերակները բավական մեծ պահանջարկ ունեն շուկայում, Samsung Electronics, HTC և Sony Mobile Communications ընկերությունները պատրաստվում են թողարկել իրենց դրոշակակիր մոդելների մինի-մոդելները: Այս մասին գրում է Digitimes-ը:

Մոդելները կկոչվեն Galaxy S5 mini, HTC One (M8) mini և Xperia Z2 Compact, թե ինչ տեխնիկական պարամետրեր կունենան վերոնշյալ մոդելները, պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:

Նշենք, որ ապրիլի վերջին սպասվում է նաև Samsung Galaxy S5 Zoom մոդելի թողարկումը, որը, հավանաբար կստանա Galaxy K անունը:

Աղբյուրը` digitimes.com