Նոր փաթեթներ Orange-ի ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար

Նոր փաթեթներ Orange-ի ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար

orange armeniaOrange-ը ներկայացրեց նոր փաթեթներ իր ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար: Այսուհետ Orange-ի Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրությունների բոլոր սակագնային պլանների բաժանորդները կարող են ակտիվացնել PLUS փաթեթներ և, ի լրումն իրենց ամսական ներառված րոպեների ու մեգաբայթերի, ստանալ հավելյալ րոպեներ այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև լրացուցիչ մեգաբայթեր:

«PLUS 50» կամ «PLUS 100» փաթեթներն ակտիվացնելով՝ բաժանորդները կստանան համապատասխանաբար 50 կամ 100 հավելյալ րոպեներ այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև լրացուցիչ 100ՄԲ շաժական ինտերնետի ծավալ՝ համապատասխանաբար 1000 կամ 1500 դրամ ակտիվացման վճարի դիմաց: Փաթեթների վավերականության ժամկետը 31 օր է: «PLUS 50» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *111*41#, իսկ «PLUS 100» փաթեթի դեպքում՝ *111*42#:

«Կարծում ենք՝ շարժական կապի համարների տեղափոխելության ծառայության համատեքստում ներկայացված այս առաջարկը մեր բաժանորդներին կտա այլ ցանցերի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմների հետ առավել ազատ շփվելու հնարավորություն՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: