Նոր մանրամասներ՝ LG-ի G Watch խելացի ժամացույցի մասին (ֆոտո)

LG ընկերության պաշտոնական կայքը քիչ առաջ տեղադրել է նոր տեղեկություններ սպասվող G Watch խելացի ժամացույցի վերաբերյալ: Նշենք, որ այս սարքի թողարկումը սպասվում է ամռան ամիսներին:

LG-G-Watch

Նախատեսվում է, որ G Watch-ը կաշխատի Google-ի Android Wear օպերացիոն համակարգով: Ըստ LG-ի կայքի՝ սարքը կներկայացվի երկու գույներով՝ սև և կաթնագույն: Բարեբախտաբար, ժամացույցի էկրանը միշտ վառ կմնա և կցուցադրի ժամը՝ ի տարբերություն Samsung’s Gear 2 ժամացույցի, որը «արթնանում» է միայն ձեռքի շարժումով:

Նաև հայտնի է դարձել, որ սարքը պաշտպանված կլինի ջրից և փոշուց:

Աղբյուրը՝ engadget.com