Honda-ն ներկայացրել է ASIMO ռոբոտի նոր մոդելը

Honda ճապոնական ընկերությունը հայտնի է ոչ միայն իր ավտոմեքենաներով, այլև ռոբոտատեխնիկական մշակումներով: Այս անգամ ընկերության մասնագետները ներկայացրել են ASIMO հումանոիդ-ռոբոտի նոր տարբերակը: Այն կարողանում է բարձրանալ աստիճաններով առանց կանգ առնելու և դանդաղելու, վազել, կանգնել մեկ ոտքի վրա, ինչպես նաև շփվել մարդկանց հետ ժեստերի լեզվով:

honda-asimo-2014-02

Թեև ASIMO-ի արտաքին տեսքը գրեթե չի փոխվել, Honda-ի մասնագետները մեծ աշխատանք են կատարել՝ կատարելագործելով ռոբոտը:

ASIMO-ի ձեռքերն ավելի լավ են աշխատում հիմա և այն կարողանում է սեղմել մարդու ձեռքը՝ առանց ցավ պատճառելու, և հեշտությամբ բռնում է թղթյա կամ պլաստիկե բաժակը:

ASIMO ռոբոտն արդեն 14 տարեկան է, և այս նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի ռոբոտ, որը կկարողանա օգնել մարդուն տարբեր հարցերում:

Աղբյուրը՝ slashgear.com