NASA-ն կոչ է անում սելֆի անել Երկրի Օրվա կապակցությամբ

Տիեզերական NASA գործակալությունը Երկրի Օրվա կապակցությամբ կոչ է անում բոլոր ցանկացողներին կատարել ինքնանկար (սելֆի): Հավաքված լուսանկարները կօգտագործվեն Երկիր մոլորակի մասին պատրաստվող տեսանյութում: Բացի դրանից բոլոր լուսանկարներից հավաքվելու է Blue Marble հանրաճանաչ պատկերի նոր տարբերակը:

Earth Day

Այս ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է դուրս գալ փողոց և կատարել սելֆի: Ինքնանկարը պետք է վերբեռնել որևէ սոցցանց՝ Twitter, Instagram, Facebook, Google+ կամ Flickr #GlobalSelfie հեշ թեգով: NASA-ն խնդրում է նայել լուսանկարներում նշել Ձեր գտնվելու վայրը:

Տոնական Blue Marble մոզայկան կհրապարակվի 2014-ի մայիսին: