Nokia ընկերությունը կանվանափոխվի

Nokia ընկերությունը կանվանափոխվի Microsoft Mobile: Այս մասին հաղորդում է Nokia Power User կայքը՝ հղելով ընկերության ներքին նամակագրությանը: Հայտնի է դարձել նաև, որ բացի Nokia բրենդից Microsoft-ին կանցնեն ֆիննական ընկերության բոլոր իրավունքները, պարտավորությունները և համաձայնագրերը:

Nokia - Microsoft mobile

Ֆիննական ընկերությունը հույս ունի, որ իր մատակարարները կշարունակեն աշխատանքները Microsoft Mobile-ի հետ նույն կերպ, ինչպես հիմա:

Հիշենք, որ Microsoft-ը գնեց Nokia ընկերության բջջային բիզնեսը 7.2մլրդ. դոլարով 2013թ. սեպտեմբերին: Այս գործարքը նախատեսված է ավարտի հասցնել 2014թ. ապրիլին: Բջջային բաժնի նոր ղեկավարը կդառնա Nokia ընկերության նախկին ղեկավար Սթիվեն Էլոփը: