Sony-ն թողարկել է KitKat-ի թարմացում իր որոշ մոդելների համար

kitkatSony ընկերությունը հայտարարել է Xperia շարքի որոշ մոդելների համար նախատեսված թարմացման մասին: Այսպիսով Xperia Z, Xperia ZL, Xperia ZR սմարթֆոնները և Xperia Tablet Z պլանշետը կթարմացվեն մինչև Android KitKat ս.թ. մայիսին:

Շնորհիվ թարմացման այս սարքերի օգտագործողները կկարողանան օգտվել մի շարք փոփոխություններից. այդ թվում՝ արագ կարգավորումներից, գլխավոր էկրանին «կենդանի wallpaper» դնելու հնարավորությունից, ինչպես նաև թարմացված Messaging, MyXperia, Smart Connect, TrackID, TrackID TV, Sony Select, Smart Social Camera, Small apps հավելվածներից:

Թարմացման թողարկման կոնկրետ ամսաթիվը չի հաղորդվում:

Աղբյուրը՝ xperiablog.net