Թողարկվել է iPhone 5s-ի՝ երաժշտության բնագավառում օգտագործման գովազդ (վիդեո)

Թողարկվել է iPhone 5s-ի՝ երաժշտության բնագավառում օգտագործման գովազդ (վիդեո)

Apple ընկերությունը իր YouTube էջում հրապարակել է նոր հեռուստատեսային գովազդային հոլովակ, որը պատմում է iPhone 5s-ի՝ երաժշտական ոլորտում օգտագործման մասին:

Powerful անվանումը կրող տեսագովազդը ցուցադրում է երաժշտական բնագավառում սմարթֆոնի օգտագործման տարբեր եղանակներ: Ընդ որում տեսագովազդում հնչող երգը, Pixies երաժշտական խմբի Gigantic երգի վերափոխված՝ cover տարբերակն է:

Բացի դրանից, հեռուստագովազդը ընդգծում է նաև iPhone-ի օգտագործումը վիդեոնկարահանումներ իրականացնելու, սպորտով զբաղվելու և կենդանի համերգների իրականացման համար: Գովազդն ավարտվում է ընկերության կարգախոսով՝ “You’re more powerful than you think” («Դուք ավելի ուժեղ եք, քան կարող եք պատկերացնել»):