Թողարկվել է «Նոր Սարդ մարդը 2» ֆիլմի iOS խաղը

Gameloft ընկերությունը թողարկել է «Նոր Սարդ մարդը 2» ֆիլմի մոտիվներով iPhone և iPad խաղ: Հիշենք, որ ֆիլմը կինոէկրաններ կբարձրանա ապրիլի 24-ից:

Պիտեր Պարկեր սուպերհերոսի արկածները կարելի է փորձարկել խաղում: Ֆիլմի սյուժեով Սարդ մարդն այս անգամ պետք է կռվի Էլեկտրո անունը կրող հրեշի դեմ: Օգնեք Սարդ մարդուն վերականգնել Նյու Յորքի անվտանգությունը և կարգը:

Այս բջջային խաղում դուք ոչ միայն վազելու եք Մանհեթանի փողոցներով և ճախրելու եք երկնաքերների վրայով, այլև կատարելու եք մի շարք առաջադրանքներ:

«Նոր Սարդ մարդը 2» խաղն առանձնահատուկ է.՝

– նոր սցենարով
– նոր կերպարներով
– Ֆիլմի սյուժեով
– Սարդ մարդու հագուստի նոր տարբերակներով
– Թշնամիների ընտրանիով
– Որակյալ հնչեղությամբ և գրաֆիկայով, ինչպես նաև ֆիլմի տեսարաններով

Բացի այս ամենից բարելավվել են Սարդ մարդու կռվելու հմտությունները: