Ի՞նչ է կատարվում համացանցում յուրաքանչյուր 60 վայրկյանում (վիճակագրություն)

60 վայրկյանում շատ բաներ կարող են տեղի ունենալ: Օրինակ արագ մուտքագրողները կարող են 60վրկ.-ում 80 բառ մուտքագրել կամ YouTube օգտագործողները կարող են վերբեռնել 72 ժամ տևողությամբ վիդեոներ:

Մինչ սոցցանցերը ստեղծում են տպավորություն, որ համացանցը մի փոքր քաղաք է, ուր բոլորը իրար հետ առնչություն ունեն և կապված են, իրականությունը այլ է. համցանցը խառն է և անկառավարելի: Օրինակ յուրաքանչյուր րոպե համացանցում 2.4մլրդ. օգտագործող կատարում է անհասկանալի տվյալների փոխանցում:

Մեկ րոպեում էլ.փոստ օգտագործողները ուղարկում են 204 միլիոն նամակ: Amazon օնլայն խանութը մեկ րոպեում իրականացնում է 83 000 դոլար արժողության վաճառք, Apple օգտագործողները նույն ժամանակում ներբեռնում են 48 000 հավելված:

Սոցիալական դաշտում 60վրկ.-ում Facebook սոցցանցի օգտագործողները կիսում են 2.46մլն. բովանդակություն, Twitter օգտագործողները՝ 277 000 թվիթ են անում:

Мashable տեխնոբլոգը հրապարակել է հետաքրքիր ինֆոգրաֆիկ պատկեր, որը ցույց է տալիս, թե ինչ հսկայական քանակությամբ տվյալներ են գեներացվում համացանցում ընդամենը 1 րոպեում:

 DataNeverSleeps_2