Apple-ը թողարկել է նոր գովազդ (վիդեո)

Երկրի Օրվա կապակցությամբ թողարկված Apple-ի նոր գովազդում ընկերության  ղեկավար Թիմ Կուկը խոսում է էկոլոգիայի մասին: Տեսագովազդը կրում է Better անվանումը և շեշտադրում Apple-ի արտադրական գործընթացի էկոլոգիական լինելը:

Նշենք, որ Երկրի Օրը նպատակ ունի մարդկանց ուշադրությունը գրավել Երկրի էկոլոգիական խնդիրներին: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարի ապրիլի 22-ին՝ սկսած 1970թ-ից: