LG-ն կթողարկի G3 դրոշակակրի մինի տարբերակը

LG ընկերությունը պատրաստվում է թողարկել G3 mini սմարթֆոնը, որը կլինի G3 սմարթֆոնի մինի-տարբերակը: Phonearena-ն գրում է, որ սարքը կունենա 720р (1280х720 կետ) սենսորային էկրան, անկյունագծի մասին տվյալներ առայժմ չկան, սակայն սպասվում է, որ այն չի գերազանցի 4,7 դյույմը:

lg

Այլ տվյալներ G3 mini-ի մասին, ցավոք, հայտնի չեն: Նշվում է միայն , որ հիմնական տեսախցիկը կլինի 8Մպ, իսկ օպերացիոն համակարգը՝ Android 4.4.2 KitKat: Սպասվում է, որ այս մոդելը կներկայացվի մոտակա ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ G3 մոդելն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1440х2560 կետայնությամբ (QHD),  Qualcomm Snapdragon 800 (MSM8974) պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ ներքին հիշողություն, 2,1Մպ դիմային և 13Մպ հիմնական տեսախցիկներ:

Աղբյուրը՝ phonearena.com