Lytro-ն ներկայացրել է նոր ֆուտուրիստական Illum ֆոտոխցիկը (վիդեո)

Ճանաչված Lytro դյուրակիր ֆոտոխցիկի հեղինակները թողարկել են նոր ֆուտուրիստական սարք: Նորույթը հագեցած է գերհզոր օբյեկտիվով, որը հնարավորություն է տալիս մոտիկից լուսանկարել օբյեկտը՝ առանց պատկերի որակի անկման: Նոր Lytro ֆոտոխցիկը ստացել է Illum անվանումը:

lytro-camerailium

«Այն ավելի բարակ է, թեթև և հագեցած է ավելի շատ ֆունկցիաներով՝ թե՛ զումի և թե՛ aperture-ի»,- պատմում է իր արտադրանքի մասին Lytro հիմնադիր բժիշկ Ռեն Նգն: Ֆոտոխցիկ ունի մագնեզիումից պատրաստված կաղապար, ալյումինե օբյեկտիվ, որը պարունակում է մի քանի ոսպնյակների հավաքածու: Վերջիններով կարելի է ստանալ բարձրորակ նկարներ՝ հավասար Canon-ի հայելային ֆոտոխցիկներին:

Ֆոտոխցիկն ունի 4դյույմ անկյունագիծ սենսորային էկրան՝ հագեցած սենսորային կոճակներով: Megaray սենսորաը կարող է միաժամանակ ֆիքսել 40մլն. լույսի ճառագայթ:

Սարքը վաճառքի դուրս կգա 2014թ. հուլիսի 15-ին և կարժենակ 1599 դոլար: Հիշենք, որ նախորդ մոդել Lytro ֆոտոխցիկը հնարավորություն էր տալիս լուսանկարելուց հետո փոխել լուսանկարի ֆոկուսը այլ օբյեկտի վրա: