WhatsApp օգտագործողների թիվը կտրուկ աճում է

whatsapp

WhatsApp մեսենջեր հավելվածի օգտագործողների թիվը հասել է 500 միլիոնի: Այս մասին հաղորդում է WhatsApp-ի պաշտոնական բլոգը: Նախագծողների խոսքով, օգտագործողների արագ աճ է գրանցվել մասնավորապես Բրազիլիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում և Ռուսաստանում:

Հիշենք, որ 2014թ. փետրվարի 21-ին աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը գնեց WhatsApp-ը: Այս գործարքից հետո Մարկ Ցուկերբերգը հայտնեց, որ հավելվածի օգտագործողների թիվը հասել է 450մլն-ի՝ օրական ավելանալով 1 միլիոնով: Սա նշանակում է, որ ընդամենը 2 ամսում սոցցանցում գրանցվել է 50մլն. օգտագործողի աճ:

Հիշենք, որ WhatsApp-ը ձեռք բերելու համար Facebook-ը վճարեց 16մլրդ. դոլար:

WhatsApp նախագծողները հայտնում են նաև, որ օգտագործողներն օրական ուղարկում եմ իրար 700մլն. լուսանկար և 100 մլն. վիդեոնյութ:

Աղբյուրը՝ blog.whatsapp.com