Facebook-ում բրենդներն ամենից շատ հրապարակում են լուսանկարներ (վիճակագրություն)

Facebook սոցցանցը բրենդների համար Timeline-ը պաշտոնապես գործարկել է 2012-ին: Բրենդ շուկայագետները կարծում են, որ սոցցանցը մեծ հաջողություններ է գրանցել այս ոլորտում:

Իսկ ի՞նչ են բրենդները հրապարակում Facebook-ի իրենց էջերում: Socialbakers-ի կատարած ուսումնասիրության արդյունքում, պարզ է դարձել, որ բրենդների հրապարակումների 75% կազմում են լուսանկարներ: Միայն բրենդների 10%-ն է հրապարակում լինքեր, իսկ տեքստային բովանդակությունը ընդամենը 6%-ը:

Mashable տեխնոբլոգի կողմից ստեղված այս գրաֆիկը, ցույց է տալիս Facebook-ում բրենդային էջերի կողմից հրապարակվող բովանդակության հիմնական տեսակները: Նշենք, որ Socialbakers-ը այս վիճակագրությունը կազմել է՝ ուսումնասիրելով ավելի քան 30 000 բրենդների 1.3միլիոն հրապարակում:

20140422_Facebook-Posts_Mashable