Apple ընկերությունը հնարավոր է Apple TV հեռուստատեսային կցորդի համար նախատեսված iOS 7.1.1 օպերացիոն համակարգը համալրի Siri ձայնային օգնականով: Այս մասին գրում է 9То5Мас կայքը՝ նշելով, որ ՕՀ-ի կոդում նկատվել են Siri-ի հետքեր:
Ընկերության ներքին փաստաթղթերում Siri-ն նշվում է՝ որպես Assistant: iPhone, iPad սարքերը կոդավորված են՝ որպես «1», «2», իսկ «3»-ով նշվում է Apple TV-ն:
Վերլուծաբանների խոսքով՝ ՕՀ-ի նախորդ տարբերակների կոդերում նման հատվածներ չկան:
Աղբյուրը՝ Yablochno.com