BlackBerry-ն նոր պլանշետ կթողարկի

BlackBerry կանադական ընկերությունը, հավանաբար, ևս մեկ փորձ կանի պլանշետային համակարգիչների շուկայում: Հիշեցնենք, որ 2011-ին այն թողարկեց BlackBerry PlayBook պլանշետը, որն ունի 7 դյույմանոց էկրան՝ 1024х600 թույլատրությամբ, 1 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ ներքին հիշողություն, Texas Instruments OMAP 4430 պրոցեսոր՝ 1 ԳՀց հաճախությամբ, երկու տեսախցիկներ:

bb2

Չնայած այն ժամանակվա համար լավ տեխնիկական տվյալների, սարքը քննադատության ենթարկվեց առաջին հերթին BlackBerry Messenger-ի բացակայության պատճառով:

Մեկ եռամսյակի ընթացքում իրացվեց մոտ 500 հազար BlackBerry PlayBook, սակայն հետո վաճառքի տեմպերը նվազեցին: Այժմ BlackBerry -ն պատրաստվում է 2015թ. ներկայացնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված մոդել, որի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Աղբյուրը՝ liliputing.com