Facebook սոցցանցը ձեռք է բերել Moves բջջայինն ֆիթնես հավելվածը: Այս մասին հայտնում է Moves-ն իր պաշտոնական կայքում:
Առայժմ մտադրություններ չկան փոխելու հավելվածի ինտերֆեյսը կամ այն ինտեգրել Facebook-ի հավելվածներում: Օգտագործողների տվյալները շարունակելու են նույն կերպ աշխատել:
Moves-ը գրում է, որ միացել է խոշոր սոցցանցին՝ «միասին հասանելի դարձնելու պարզ և արդյունավետ գործիքներ միլիոնավոր օգտագործողների համար»:
Հիշենք, որ ավելի վաղը Facebook-ը ձեռք բերեց Instagram և WhatsApp հավելվածները: Moves հավելվածը գործարկվել է 2013թ. հունվարին: Ի տարբերություն այլ ֆիթնես հավելավածների՝ Moves-ը ոչ միայն օգտագործողի կատարած քայլերն է հաշվում, այլև նշում է, թե որտեղ է նա կանգնել՝ աշխատավայրում, տանը, խանությում, թե սրճարանում: Հավելվածն ունի ավելի քան 4 մլն. օգտագործող:
Երկու ընկերությունների միջև կայացած գործարքի արժեքի մասին որևէ տեղեկություններ չկան: