NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկում է հավաքել սեփական Մարսագնացը

Այսուհետ հատուկ «տիեզերական հավաքածու»-ի միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող է պատրաստել սեփական Մարսագնացը (Mars Rover): Հավաքածուն թողարկվել է littleBits ընկերության կողմից՝ NASA-ի հետ համատեղ:

Այն պարունակում է 12 մոդուլ, որոնցից հնարավոր է հավաքել ալիքային գեներատոր, տիեզերական ալեհավաք և անգամ Մարսագնաց՝ օգտագործելով NASA-ի թողարկած ուղեցույցը:

Mars rover

«Տիեզերքը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար անհատապես և ընդհանրապես հասարակության համար: Միայն քչերն են հասկանում, թե ինչ նշանակություն ունեն այդ բացահայտումները մեզ համար»,- նշում է littleBits ընկերությունը:

NASA-ն մտադիր է այս հավաքածուի միջոցով գրավել ճարտարագիտությունից, ռոբոտաշինությունից, էներգետիկայից և նման այլ գիտություններից հեռու մարդկանց: Նախագիծն ավելի շուտ կրթական բնույթ ունի, քան ժամանցային:

Space Kit-ի արժեքն է 189 դոլար:

Աղբյուրը՝ techcrunch.com