Samsung-ը մտադիր է հրաժարվել Android-ից

Samsung-ը մտադիր է հրաժարվել Android-ից

Samsung ընկերությունը մտադիր է քայլ առ քայլ հրաժարվել Android-ից և դանդաղորեն անցում անել սեփական օպերացիոն համակարգ Tizen-ին: Այս մասին հայտնել է հարավկորեական ընկերության նախագահ Հոն Վոն-պյոն:

Ինչպես գրում է  The Korea Times-ը, Հոն Վոն-պյոն նշել է, որ Samsung կսկսի թողարկել Tizen սարքեր հնարավորինս շուտ: Սա թույլ կտա ընկերությանը ստեղծել սեփական էկոհամակարգը, որը կմիավորի սմարթֆոնները, կրելի սարքերը, հեռուստացույցները և կենցաղային տեխնիկան:

Samsung tizen

The Korea Times-ի կարծիքով, Tizen-ն աշխատելու է Linux-ի հիման վրա: Samsung-ի նախագահը հայտնել է նաև, որ ընկերությունը ներկա պահին հետաքրքրված է «խելացի տան» տեխնոլոգիաներով:

Հիշենք, որ Tizen-ը Samsung, Intel և Linux Foundation ընկերությունների համատեղ նախագիծն է: Վերջինիս նախագծման գործում հաշվի է առնվում, մասնավորապես Samsung-ի Bada ՕՀ-ի աշխատանքային փորձը: Առաջին Tizen Samsung սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2014թ. 2-րդ եռամսյակում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր