Sony-ն ներկայացրել է SmartWatch 2 «խելացի» ժամացույցի 2 նոր տարբերակ

Sony-ն ներկայացրել է SmartWatch 2 «խելացի» ժամացույցի 2 նոր տարբերակ

Sony-ն նոր մանրամասներ է հայտնել իր «խելացի» ժամացույց SmartWatch 2-ի մասին: Նախևառաջ, ընկերությունը հայտնել է, որ սարքի համար հասանելի են 400 հավելվածներ, ինչը նշանակում է, որ միջինում նախագծողները թողարկում են օրական 1 նոր հավելված:

SmartWatch 2

Բացի դրանից, Sony-ն ներկայացրել է «խելացի» ժամացույցի երկու նոր տարբերակ՝ «Բիզնես» և «Բրազիլիա» (հայտնելու, որ սարքը լինելու է FIFA 2014-ի պաշտոնական աքսեսուարը): Ներքոհիշյալ լուսանկարի ձախում SmartWatch 2-ի «Բիզնես» տարբերակն է, իսկ աջում՝ բրազիլականը:

Sony-ն ներկայացրել է նաև մի շարք ծրագրային թարմացումներ: Օրինակ օգտագործողները կարող են սմարթֆոնների պես, մատով ձգել ծրագրերի պատկերակները և դասակարգել էկրանում նախընտրած տեսքով: Ավելացել է մի շարք վիջեթներ ընտրելու հնարավորություն (ամսաթիվ եղանակ, օրացույց, Bluetooth, ծանուցումներ, զարթեցուցիչ և այլն):

SmartWatch 2 UI4

Թարմացվել են նաև Gmail և Facebook հավելվածները:

Աղբյուրը՝ sony.com

Բաժիններ: Գադջեթներ