Մանրամասներ Amazon-ի սմարթֆոնի ինտերֆեյսի և աշխատանքի մասին

BGR կայքը կիսվել է Amazon-ի սմարթֆոնի մասին նոր տեղեկություններով: Ըստ աղբյուրի՝ սարքը կաշխատի հատուկ մոդիֆիկացված Android օպերացիոն համակարգով, որը կապահովի մի շարք 3D էֆեկտներ:

Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա 4,7 դյումանոց էկրան՝ 1280×720 թույլատրությամբ, Qualcomm Snapdragon պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն:

amazon

Սարքը համալրված կլինի տեսախցիկների, սենսորների և ծրագրային ապահովման յուրահատուկ համակցմամբ, ինֆրակարմիր տեսախցիկները հետևում են օգտագործողի գլխի շարժումներին և ստեղծում համապատասխան եռաչափ էֆեկտներ: Բացի դրանից՝ հեռախոսի մենյուն կկառավարվի ժեստերով՝ առանց էկրանին դիպչելու անհրաժեշտության:

Բացի այդ՝ սմարթֆոնը հնարավորություն կտա ճանաչել նկարների վրա գրություններն վերածել այն տեքստի: Ըստ աղբյուրի՝ այս նորարարակն սմարթֆոնը կներկայացվի ս.թ. մայիսին:

Աղբյուրը` bgr.com