Amazon-ում հրապարակվել են դեռևս չթողարկված Surface Mini պլանշետի լուսանկարները

Արդեն պարզ է, որ Surface Mini պլանշետի թողարկումն ընդամենը ժամանակի հարց է: Լուրերն այս սարքի մասին արդեն 1 տարի է, ինչ մամուլի ուշադրության կենտրոնում են: Հաշվի առնելով 7 կամ 8 դյույմանոց պլանշետների տարածվածությունը, Microsoft -ը միանշանակ վաղ թե ուշ պետք է թողարկի սեփական տարբերակը:

Surface Mini-ի գոյության մասին լուրերը հերթական անգամ հաստատվեցին: VSTN ընկերությունը օնլայն խանութ Amazon-ում հրապարակել է երկու առաջարկ, որոնք Microsoft-ի 8 դյույմանոց պլանշետի համար նախատեսված աքսեսուրաներ են (Bluetooth-ստեղնաշար, խելացի պատյան): Այս աքսեսուարների կողքին ցուցադրվում է նաև հենց Surface Mini պլանշետը:

Նշվում է, որ աքսեսուարների վաճառքը կմեկնարկի մայիսի 18-ին: Հիշենք, որ ավելի վաղ Surface Mini-ի թողարկումը կանխատեսվում էր 2014թ. առաջին կիսամյակում:

Աղբյուրը՝ techcrunch.com