Leica-ն թողարկել է T-System շարքի առաջին ֆոտոխցիկը (վիդեո)

Leica ընկերությունը ներկայացրել է T-System շարքի առաջին ֆոտոխցիկը: Նոր սարքը ներկայացրել ընկերության ղեկավար Անդրեաս Քաուֆմանը՝ հղում անելով Սթիվ Ջոբսի խոսքերից մեկը, որը վերջինս ասել էր 2010-ին iPhone 4-ի շնորհանդեսի ժամանակ:

«Պարզությունը հնարավորություն է Ձեզ տալիս կենտրոնանալ գլխավորի վրա»,- նշել է նա:

Leica T-System ֆոտոխցիկի պաշտոնական տեսագովազդը ցուցադրում է սարքի բոլոր դետալները մանրմասնությամբ:

Leica T-System-ի հեղինակները երաշխվորում են լուսավոր լուսանկարներ անգամ վատ լուսավորության պայմաններում: Սա հնարավոր է դառնում APS-C (23,6×15,7մմ) 16.5Մպ մատրիցայի շնորհիվ: Սարքը ապահովում է նաև 1920×1080 թույլատվությամբ տեսագրության հնարավորություն:

Leica T-System-ի կարևոր առանձնահատկություններից է ալյումինե կաղապարը: Մեկ օրինակի պատրաստման համար պահանջվում է 45 րոպե:

Leica T-System-ի վաճառքը կմեկնարկի 2014թ. մայիսի 26-ին: Արժեքն առանց օբյեկտիվի կկազմի մոտավորապես 1900 դոլար:

Աղբյուրը՝ Leica.com