Microsoft-ն ավարտին հասցրեց Nokia-ի գնման գործարքը

nokia & microsoftMicrosoft ընկերությունը հայտարարել է Nokia ընկերության «Devices & Services» ստորաբաժանման գնման գործընթացի ավարտի մասին: Այս մասին հաղորդում է Microsoft-ի պաշտոնական կայքը:

«Այսօր մենք ողջունում ենք մեր ընտանիքին նոր անդամին, մեր նոր գործընկերների հետ միասին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կկենտրոնանանք ինովացիաների զարգացման վրա»,-ասել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելլան:

Nokia-ի ստորաբաժանումը կընդգրկվի «Microsoft Devices Group»-ում, որն էլ կղեկավարի Nokia-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը: Microsoft Devices Group-ը կզբաղվի Lumia սմարթֆոնների և պլանշետների, Nokia բջջային հեռախոսների, Xbox խաղային սարքերի,  Surface պլանշետների և Perceptive Pixel (PPI) աքսեսուարների մշակմամբ և թողարկմամբ:

Աղբյուրը՝ Microsoft.com