Samsung-ը ներկայացրել է ներկառուցված պրոեկտորով Galaxy Beam 2 սմարթֆոնը

Samsung ընկերությունը համալրել է իր Galaxy սմարթֆոնների շարքը Beam 2 մոդելով՝ աշխատող Android 4.2.2 Jelly Bean ՕՀ-ով:

Նորույթի առանձնահատկությունը ներկառուցված մինի պրոեկտորն է: Այն ներկառուցված է կաղապարի վերին մասում: Պատկերը կարող է ցուցադրվել է պատին, առաստաղին կամ պրոեկցիայի համար նախաստեսված էկրաններին: Պատկերի թույլատրությունն է 800х480 պիքսել (WVGA ֆորմատ):

gal2

Galaxy Beam 2-ը դասվում է բյուջետային դասի սմարթֆոնների շարքին: Այն ունի քառամիջուկ 1,2ԳԳց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4.66 դյույմ սենսորային էկրան, մինչև 64Գբ հիշողության microSD քարտ տեղադրելու հնարավորություն, Bluetooth 4.0, Wi-Fi 802.11b/g/n, GPS, 5Մպ ֆոտոխցիկ, USB բնիկ:

gal1

Սարքը կշռում է 165 գրամ, չափսերն են՝ 134,5x70x11,64 մմ: Մարտկոցի հզորությունը՝ 2600 մԱ/Ժ:

Աղբյուրը՝ samsung.com