Paulig Muki` սուրճ ըմպելու «խելացի» բաժակ (վիդեո)

Սուրճ արտադրող Paulig ընկերությունը թողարկել է սուրճի «խելացի» բաժակ՝ հագեցած e-ink էկրանով:

Paulig_Muki_001

«Խելացի» բաժակի էկրանին կարելի է սմարթֆոնից Bluetooth-ի միջոցով ուղարկել տարբեր լուսանկարներ: Իսկ էկրանի լիցքավորումը կատարվում է բաժակում լցվող տաք խմելիքի միջոցով, այպես որ այն անընդհատ օգտագործման դեպքում լիցքավորման խնդիր չի առաջանա: Լուսանկարները կարելի է փոխել ամեն օր:

Ցավոք, «խելացի» բաժակն առայժմ հասանելի չէ վաճառքի համար: Սակայն Paulig-ի կայքում ընդունվում են նախնական պատվերներ՝ բեթա թեստավորմանը մասնակցելու համար: Անհրաժեշտ է լրացնել ընդամենը անուն, ազգանուն, հասցեն և պատմել, թե ինչու հենց դուք այն պետք է փորձարկեք: