LG-ն հնարավոր է թողարկի W Watch թևնոց

LG-ն հնարավոր է թողարկի W Watch թևնոց

Ինչպես գիտենք, LG ընկերությունը պատրաստում է G Watch «խելացի» ժամացույցները, որոնք կաշխատեն Android Wear օպերացիոն համակարգով: Սարքը պաշտպանված կլինի փոշուց և ջրից ու համատեղելի կլինի մի շարք Android-սմարթֆոնների հետ: Սարքի վաճառքները կմեկնարկեն հուլիսին:

lg2

SlashGear-ը հաղորդում է, որ LG-ն օրերս դիմել է ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանշանների հանձնաժոցով՝ W Watch ապրանքանիշը գրանցելու դիմումով: Նկարագրության մեջ նշվում է ժամացույցի մասին, որը անլար կապի միջոցով հաղորդակցում է այլ սարքերի հետ, ինչպիսիք են սմարթֆոնները, պլանշետներն ու համակարգիչները:

Նշվում է նաև, որ W Watch-ը կկարողանա հետևել օգտագործողի սրտի աշխատանքին և վերլուծել հավաքված տվյալները: Թե արդյոք սարքը կաշխատի Android Wear-ով, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ slashgear.com

Բաժիններ: Գադջեթներ