Google-ը կթողարկի Nexus սմարթֆոնի բյուջետային տարբերակը

Nexus 4Օրերս լուրեր են տարածվել, որ Google ընկերությունը պատրաստվում է թողարկել Nexus սմարթֆոնի բյուջետային տարբերակը, որը կարժենա մոտ 100 դոլար:

PhoneArena-ն գրում է, որ այս մոդելը կստանա 64-բիտանոց պրոցեսոր, հավանաբար, MediaTek MT6732, որը բաղկացած է չորս ARM Cortex-A53 պրոցեսորներից՝ 1,5 ԳՀց հաճախությամբ և Mali-T760 արագացուցիչով:

Չի բացառվում, որ նոր Nexus-ը կունենա ավելի հզոր MediaTek MT6752 պրոցեսոր, որն ունի ութ 64-բիտանոց միջուկներ՝ մինչև 2,0 ԳՀց հաճախությամբ:

Բյուջետային տարբերակի թողարկմանը կարելի է սպասել ընթացիկ տարվա երրորդ-չորրորդ եռամսյակում:

Աղբյուրը՝ phonearena.com