HBO-ն նկարահանում է նոր «Լքվածները» դրամատիկ սերիալ (թրեյլեր)

HBO հեռուստաընկերությունը ներկայացրել է իր  նոր դրամատիկ «Լքվածները» հեռուստասերիալի առաջին թրեյլերը: Կարճ վիդիոնյութից կարելի է պատկերացում կազմել ֆիլմի հիմնական սցենարի մասին, այն է՝ մեկ ակնթարթում Նյու Յորքի արվարձաններից մեկում մոտ 100 բնակիչ անհայտ կորում է:

Ֆիլմի գլխավոր սցենարիստ և պրոդյուսերն է ճանաչված «Lost» (Կորուսյալները) ֆիլմի հեղինակ Դեյմոն Լորենսը:

Գլխավոր դերերում նկարահանվում են Ջասթ ին Տերուն, Էմի Բրենեմանը, Կրիստոֆեր Էկլսոնը, Լիվ Թայլերը և այլոք: Հեռուստասերիալի պիլոտային էպիզոդի պրեմիերան կկայանա հուլիսի 29-ին: