Samsung Galaxy S5 mini սմարթֆոնը կլինի ջրադիմացկուն

Ըստ համացանցում տարածված լուրերի, Samsung-ից ապագա Galaxy S5 mini սմարթֆոնը համապատասխանելու է IP67 ստանդարտին, ինչը նշանակում է, որ սմարթֆոնը կլինի ջրադիմացկուն և փոշեդիմացկուն:

Samsung-Galaxy-S5-Mini

Այս տվյալները ընկերությունը պաշտոնապես հաստատել է իր կայքի Նոր Զելանդիայի մասնաճյուղում: Samsung New Zealand-ում նշվում է, որ Galaxy S5 mini-ի երաշխիքը չի սպասարկում սարքը ջրում գտնվել է ավելի քան 30 րոպե: Սա նշանակում է, որ S5 mini-ն անջրանցիկ է մինչև 30 րոպե:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի մնացյալ բնութագրին, ապա ըստ լուրերի, այն կստանա 4.5դյույմ սենսորային էկրան՝ 720 х 1280 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 1.5Գբ օպերատիվ հիշողություն, 8Մպ ֆոտոխցիկ, դիմային 2Մպ ֆոտոխցիկ, 16գբ ներկառուցված հիշողություն և կաշխատի Android 4.4 KitKat ՕՀ-ով:

Սարքի արժեքի և վաճառքի մեկնարկի մասին համացանցում լուրեր դեռևս չկան:

Աղբյուրը՝ phonearena.com