Apple-ը հայտնել է նոր MacBook Air նոութբուքերի տեխնիկական տվյալները

Apple-ը հայտնել է նոր MacBook Air նոութբուքերի տեխնիկական տվյալները

MacBook Air գերբարակ նոութբուքերի շարքը շուտով կթարմանա: Նոր մոդելներն աշխատելու են  Intel Haswell պրոցեսորներով, ինչը թույլ կտա ավելացնել սարքի արագագործությունը, իսկ արժեքը նվազեցնել 100 դոլարով. մինչև 899 դոլար կարժենա 11 դյույմ տարբերակը, իսկ մինչև 999 դոլար՝ 13 դյույմ տարբերակը:

MacBook Air

Դե իսկ արտաքնապես MacBook Air-ը չի կրի ոչ մի փոփոխություններ: Սարքը կունենա նախկինի պես 4Գբ օպերատիվ հիշողություն, ներկառուցվա 128 կամ 256Գբ հիշողություն, 1440×900 պիքսել թույլատրությամբ էկրան, Thunderbolt-ի սովորական հավաքածու, USB 3.0 բնիկներ:

Retina-էկրանի կամ ավելի լավ մարտկոցի գոյությունն առայժմ միայն որոշ մարդկանց «երազներում է» միայն:

Ամենայն հավանականությամբ, նոր նոութբուքերի թողարկումը կհամընկնի OS X Mavericks ՕՀ-ի թարմացման հետ, որը սպասվում է հունիսին WWDC կոնֆերանսի ժամանակ:

Աղբյուրը՝ engadget.com