Galaxy K Zoom՝ ֆոտոխցիկ-սմարթֆոն Samsung-ից (ֆոտո+վիդեո)

Galaxy K Zoom՝ ֆոտոխցիկ-սմարթֆոն Samsung-ից (ֆոտո+վիդեո)

Samsung ընկերությունը ներկայացրել է նոր սարք՝ ֆոտո-սմարթֆոն Galaxy K Zoom-ը: Դիմային մասից սարքը հիշեցնում է Galaxy S5 սմարթֆոնին, սակայն ետնային մասում տեղակայված է հսկա օբյեկտիվ:

20.7 Մպ ֆոտոխցիկն ունի 10x օպտիկական զում, Full HD վիդեոնկարահանման հնարավորություն և 100–3200 ISO (լուսազգայունություն): Այն հաղորդում է սմարթֆոնին թվային լուսանկարչական ապարատի հատկանիշներ: Սակայն օբյեկտիվի պատճառով սարքը բավական հաստ է և ծանր: Սարքի չափսերն են՝ 137,5х70,8х16,6-20,2 մմ, կշիռը՝ 200գր: Կաղապարը դուրս պրծած տեսք ունի, ինչի պատճառով Galaxy K Zoom-ը հարթ սեղանին ուղիղ չի կարող պառկել:

Այս սմարթֆոնը համալրված է լուսանկարահանման հատուկ 10 հավելյալ ռեժիմներով: Դրանցից մեկը կոչվում է Selfie Alarm՝ օգնում է ստանալ կատարյալ ինքնանկարներ:

Galaxy K Zoom-ի տեխնիկական բնութագիրն է՝ վեցմիջուկ պրոցեսոր, 2Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, 4.8դյույմ HD Super AMOLED էկրան ՝ 1280×720 պիքսել թույլատրությամբ, Wi-Fi, Bluetooth 4.0, NFC, GPS, դիմային 2Մպ ֆոտոխցիկ: Այն աշխատումէ   Android 4.4 Kitkat ՕՀ-ով:

Galaxy K Zoom-ը վաճառքում կհայտնվի միայն Եվրոպայում և Ասիայում: Հարավկորեական ընկերությունը մտադիր չէ սարքը վաճառել ԱՄՆ-ում: