FretPen-ը թույլ կտա կիթառը տեղավորել գրպանում (վիդեո)

Եթե ծանոթ եք երաժշտություն հորինելու գործընթացին, ապա կհասկանաք, թե ինչքան կարևոր է երբեմն երաժշտական գործիք ունենալ ձեռքի տակ: Սակայն չափսերի պատճառով ոչ բոլորն են կարողանում միշտ իրենց մոտ պահել, օրինակ, կիթառը: Նման դեպքում օգնության կգա Fretpen գրիչը, որն ինքնուրույն ձայներ չի արձակում, սակայն Bluetooth-ով միանում է սմարթֆոնին և համապատասխան հավելվածի միջոցով դառնում երաժշտական գործիք:

fretpen

Այժմ սարքի մշակողները Kickstarter կայքի միջոցով գումար են հավաքում՝ սարքի արտադրությունը սկսելու համար: Նրանք, ովքեր առաջինը կտրամադրեն $100, կստանան գրիչը թողարկումից անմիջապես հետո, իսկ մյուսները օգնելու համար պետք է վճարեն $150:

Բացի «կիթառի» ֆունկցիայից, FretPen-ը նաև սովորական գրիչ է: Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Kickstarter.com