HP-ն պատրաստվում է թողարկել Android-նոութբուք

Շուկայում կան մի քանի նոութբուքներ, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով, սակայն դրանք հիմնականում ունեն նաև երկրորդ օպերացիոն համակարգով աշխատելու տարբերակ կամ էլ 10 դյույմանոց էկրաններով համակարգիչներ են: Իսկ նոր HP Slatebook-ն ունի 14 դյույմանոց էկրան՝ 1080p թույլատրությամբ:

hp

Սարքն աշխատում է Nvidia Tegra չիփսեթով և Google Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով: Նոութբուքի մասին տեսահոլովակը տեղադրվել է Notebook Italia կայքում, այնուհետև ջնջվել, և, ամենայն հավանականությամբ, սա HP-ի «խայծն» է՝ տեսնելու համար, թե ինչ արձագանքներ կլինեն:

Նոութբուքն ունի սենսորային էկրան, որի վրա օպերացիոն համակարգի ստանդարտ կոճակներն են: Ընկերությունը շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ այս մոդելի համար հասանելի կլինեն Google Play-ի մեծ քանակությամբ հավելվածներ:

Աղբյուր՝ arstechnica.com