iPhone 6-ը կունենա ընդամենը 6մմ հաստություն

Նոր iPhone-ի մասին լուրերը ամեն օր նոր ընթացք են ստանում համացանցում: UkrainianiPhone.com կայը հրապարակել է ապագա սմարթֆոնը գծանկարները, որոնցում, ըստ վերջիններիս աղբյուրների՝ իրական iPhone 6-ն է պատկերված:

Համաձայն հրապարակման, նոր iPhone-ը կստանա 4.7դյույմ էկրան, ետնային կաղապարը կտարբերվի նախորդ սերնդից, լիցքվորման կոճակը կտեղափոխվի սարքի կողային մաս: Եթե ուշադիր նայենք գծագրին, ապա տպավորություն կստեղվծվի, որ iPhone 6-ը նման է ինչ որ չափով HTC One սմարթֆոնին:

Ինչ վերաբերում է սարքի չափսերին, ապա աղբյուրի տեղեկացմամբ, բարձրությունը կլինի 138մմ, լայնությունը 67մմ, իսկ հաստությունը՝ 6մմ: Համեմատության համար iPhone 5s-ի չափսերն էին՝ 123,8×58,6×7,6մմ:

Աղբյուրը՝ UkrainianiPhone.com