Թողարկվել է Facebook Messenger-ի նոր 5-րդ iOS տարբերակը

Թողարկվել է Facebook Messenger-ի նոր 5-րդ iOS տարբերակը

Facebook սոցցանցը շարունակում է ակտիվորեն զարգացնել հաղորդագրությունների փոխանակման իր ծրագիրը: Facebook Messenger բջջային IM-կլիենտը թարմացվել է մինչև 5.0 տարբերակը՝ չնայած առայժմ միայն iOS-ի համար:

Facebook Messenger 5.0-ում ծրագրային փոփոխությունների պաշտոնական ցուցակը հետևյալն է.

  • ծրագրով տեսանյութեր ուղարկելու ու հենց ծրագրի մեջ դրանք դիտելու հնարավորություն,
  • մեկ հպումով լուսանկարելու ու լուսանկարը համապատասխան մարդուն ուղարկելու հնարավորություն,
  • փնտրման կատարելագործված համակարգ,
  • այլ բարելավումներ ու սխալների շտկում:

facebook

Վերը նշված փոփոխությունները կարելի է տեսնել հաղորդագրությունների մի քիչ փոփոխված ինտերֆեյսում, բացի դրանից՝ լուսանկարի ուղարկման թարմացված ֆունկցիան թույլ է տալիս առանց խոսակցության պատուհանից դուրս գալու լուսանկարել սմարթֆոնով, լուսանկարելու համար տրամադրելով էկրանի միայն մի կեսը:

Աղբյուրը` newsroom.fb.com