Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի դերասանական կազմը

Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի դերասանական կազմը

Lucasfilm ստուդիան հայտնել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի գլխավոր դերասանական կազմի անունները:

Ֆիլմում կնկարահանվեն Ջոն Բոյեգան, Դեյսի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեկը, Էնդի Սերկիսը, Դոնալ Գլիսոն և Մակ ֆոն Սյուդովը: Ֆիլմի կայքում չի նշվում, թե դերասաններից յուրաքանչյուրն ում է մարմնավորելու:

Star-Wars-poster

Բացի դրանից, ֆիլմի կայքը գրում է, որ իրական տրիլոգիայի դերասանները նույնպես խաղալու են 7-րդ մասւոմ: Այս կերպ հաստատվել է Հարիսոն Ֆորդի (Հան Սոլո), Մարկ Հեմիլի (Լյուկ Սքայուոկեր), Կերի Ֆիշերի (Լեյա Օրգանա), Պիտեր Մեյհյուի (Չուբակա), Էնտոնի Դենիելսի (C-3PO) և Կեննի Բեյկերի (R2-D2) մասնակցությունը:

Ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրահամսը նշել է, որ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն մոտակա շաբաթների ընթացքում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի թողարկումը սպասվում է 2015թ. դեկտեմբերի 18-ին:

Աղբյուրը՝ starwars.com

Բաժիններ: Կինո