Amazon-ը հնարավոր է զբաղվի ARM-պրոցեսորների արտադրությամբ

Amazon-ը հնարավոր է զբաղվի ARM-պրոցեսորների արտադրությամբ

Amazon LogoԽոշոր ինտերնետ խանութ Amazon-ը հնարավոր է զբաղվի սեփական բրենդային էներգաարդյունավետ պրոցեսորների արտադրությամբ: Վերջիններս կօգտագործվեն սերվերային սարքերում:

Ինչպես հաղորդում է Gigaom ռեսուրսը, այս մասին են վկայում Amazon-ի՝ CPU-ճարտարագիտության ոլորտում նոր մասնագետներ փնտրելու օնլայն հայտարարությունները:

Նշենք նաև, որ Amazon-ն արդեն աշխատանքի է վերցրել Calxeda ընկերության մի քանի նախկին աշխատակիցների: Հիշեցնենք, որ այս սթարտափը զբաղվում էր սերվերների շուկայի համար ARM պրոցեսորների նախագծմամբ:

Սեփական պրոցեսորների նախագծումը կարող է շահավետ լինել Amazon-ի համար մի քանի պատճառով: Նախևառաջ, ամպային սերվերներ ունեցող ինտերնետ հսկան կարող է քիչ կախվածություն ունենալ այլ ընկերություններից: Բացի դրանից, Amazon-ն այս քայլով կարող է հեշտությամբ դուրս գալ այլ շուկաներ:

Առայժմ այս լուրերը Amazon-ը չի հաստատել և չի մեկնաբանել:

Աղբյուրը՝ gigaom.com

Բաժիններ: Բիզնես