iPhone-ը սովորել է ստուգել մարդու ռեակցիան դիզայնի նկատմամբ (վիդեո)

iPhone-ը սովորել է ստուգել մարդու ռեակցիան դիզայնի նկատմամբ (վիդեո)

Morpholio ընկերությունը ներկայացրել է գործիք, որը կարողանում է ստուգել մարդու ընկալումը դիզայնի և տարբեր լուսանկարների նկատմամբ, գրում է Designboom-ը:

Morpholio-ի նախագծողները ստեղծել են հատուկ աքսեսուար iPhone-ի համար: Այն կարողանում է չափել մարդու սրտի աշխատանքը, երբ մատը դնում եք iPhone-ի ֆոտոխցիկին: Այդ պահին կատարվում է ֆոտոպլետիզմոգրաֆիայի, որի ընթացքում սարքը հսկում է անոթներում արյան շրջանառությունը:

Morpholio

Morpholio-ի վերջնական նպատակը մարդու ռեակցիայի արտացոլումն է: Օգտագործողը գործարկում է ծրագիր և սկսում է թերթել լուսանկարներ: iPhone-ի էկրանին ցուցադրվելու են սրտի աշխատանքը, որն էլ վկայում է մարդու էմոցիոնալ ընկալումների մասին այս կամ այն պատկերի նկատմամբ:

Morpholio-ի նախագծողների կարծիքով, այս աքսեսուարի շնորհիվ դիզայներները և լուսանկարիչները կարող են «մարդու ենթագիտակցություն ներխուժել»:

Թե ինչպես է իրականում աշխատում Morpholio-մ, առաջարկում ենք դիտել տեսանյութում:

Morpholio R&D from The Morpholio Project on Vimeo.