Toyota-ն իր ավտոմեքենաները համալրում է սմարթֆոնների անլար լիցքավորման ֆունկցիայով

Toyota-ն իր ավտոմեքենաները համալրում է սմարթֆոնների անլար լիցքավորման ֆունկցիայով

Toyota Motor ավտոարտադրող ընկերությունը սկսել է իր մեքենաները համալրել սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորությամբ: Առաջին մոդելը, որը հագեցավ այս ֆունկցիայով Toyota Avalon-ն է: Հաջորդը կլինի Camry-ն:

Camry-ի թարմացված մոդելի թողարկումը սպասվում է այս ամառ: Ինչպես հայտնում է Toyota-ն իր Twitter-էջում, Camry-ին հագեցած է լինելու բջջային սարքերի անլար լիցքավորման տեխնոլոգիաներով՝ Ebin ֆունկցիայի շրջանակում:

Toyota Camry Smartphone

Մարտկոցների լիցքավորումը կատարվում է էլեկտրամագնիսական ինդուկցիա միջոցով, որը պատրաստված Qi ստանդարտով: Վերջինս մշակել է Wireless Power Consortium ընկերությունը:

Qi անլար լիցքավորման տեխնոլոգիան համատեղելի է LG Nexus 4 և Nexus 5, Nokia Lumia 920, 928 և 930, ինչպես նաև մի շարք այլ մոդելների հետ:

Toyota Camry

Նշենք, որ թարմացված Toyota Camry-ն ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջազգային ավտոսալոնում:

Բաժիններ: Ավտո-Մոտո