HTC One սմարթֆոնը կդառնա ավելի մատչելի

HTC One սմարթֆոնը հրաշալի տեսք ունի, այն գեղեցիկ ալյումինե կաղապար ունի, բայց և բավական թանկ հաճույք է: Դա հասկանում են և ընկերությունում ու պատրաստվում թողարկել HTC One, բայց պլաստմասե իրանով, հետևաբար և ավելի ցածր գնով:

Ինչպես Թվիթերում գրում է @evleaks-ը, HTC One M8 Ace-ը կլինի ալյումինե մոդելի կրկնօրինակը բոլոր առումներով՝ բացի կաղապարի նյութից: Սմարթֆոնն ունի գործնականում նույն տեխնիկական բնութագիրը, ինչ Samsung Galaxy S5-ը. 1080р կետայնությամբ 5 մատնաչափ էկրան, Snapdragon 801 SoC պրոցեսոր և այլն:

htc

Այս ամենի հետ մեկտեղ պլաստիկե One-ը կարժենա մոտ $480, ինչը բավականին ավելի ցածր է, քան Samsung-ի մոդելը:

Աղբյուրը՝ engadget.com