Microsoft-ը կթողարկի Nokia Superman սմարթֆոնը սելֆիների սիրահարների համար

Windows Phone 8.1 ՕՀ-ով աշխատող առաջին սմարթֆոնը, որը կթողարկի Microsoft-ը՝ Nokia-ն գնելու գործարքը ավարտին հասցնելուց հետո, հնարավոր է դառնա Nokia Superman-ը: Ինչպես գրում է The Verge տեխնոբլոգը՝ հղելով իր աղբյուրներին, նորույթը հագեցած է լինելու 5Մպ դիմային ֆոտոխցիկով, ինչը հավանաբար կգրավի ինքնանկարների (selfie) սիրահարներին:

Այսօր սելֆին թրենդային է և Microsoft-ը չի ցանկացնում ետ մնալ նորաձև միտումներից: Nokia-ի համար դիմային ֆոտոխցիկն ավանդաբար 0.3Մպ-1.0Մպ էր և ոչ ավել: Հիշենք, որ վերջերս թողարկված HTC One M8 դրոշակակիր սմարթֆոնի դիմային ֆոտոխցիկը նույնպես նկարում է 5Մպ:

Nokia Superman

Սպասվում է, որ Nokia Superman-ը հագեցած է լինելու 4.7դյույմ էկրանով և թողարկվելու է 2014թ. տարեվերջում:

Այս տարի Microsoft-ը մտադիր է թողարկել մի քանի նորույթ: Դրանց թվում կլինեն Goldfinger կոդային անունը կրող սմարթֆոնը:

Ըստ աղբյուրների տվյալների,  Windows Phone 8.1-ի հաջորդ թարմացման շնորհանդեսը կկայանա հուլիսին: Եվ հնարավոր է, որ հենց ՕՀ-ի շնորհանդեսի հետ միասին ներկայացվեն սմարթֆոններ:

Աղբյուրը՝ theverge.com