Microsoft-ի հետազոտական բաժինը՝ Microsoft Research-ը ցուցադրել է ստեղնաշարի նմուշ, որը կարողանում է զգալ և ճանաչել մատների ժեստերը՝ առանց կոճակներին հպվելու:
Այս նախագիծը կրում է Type-Hover-Swipe Keyboard անվանումը: Այն հագեցած է մոտեցման ինֆրակարմիր սենսորներով, որոնք տեղակայված են կոճակների արանքներում: Դրանք իրական ժամանակում հսկում են մատների տեղաշարժը կոճակների վերևի դաշտում:
Այս ստեղնաշարի միջոցով հնարավոր է կատարել ժեստային հրամաններ և դրանք օգտագործել օրինակ ոչ շատ բարդ խաղերում: Օրինակ ստեղնաշարը կարող է կատարել վիրտուալ մեքենայի շարժի կառավարումը:
Թե ինչպես է նոր ստեղնաշարն աշխատում, առաջարկում ենք դիտել տեսանյութում: