Microsoft-ը ներկայացրել է Xbox Originals հեռուստատեսային ծառայությունը

xbox-tellem-levin-720Xbox Wire-ի պաշտոնական բլոգում ինֆորմացիա է հայտնվել մի ծառայության մասին, որը միջոցով Xbox 360-ի, Xbox One-ի և Windows 8 և Windows Phone 8 ՕՀ օգտագործործողները կկարողանան դիտել բացառիկ սերիալներ, փաստագրական ֆիլմեր, ուղիղ միացումներ և այլ հեռուստահաղորդումներ:

Ծառայությունը կոչվում է Xbox Originals և այն կգործարկվի այս տարվա հունիսին: Ծառայության միջոցով ցուցադրվող բովանդակությունը հագեցած կլինի յուրահատուկ ինտերակտիվ և սոցիալական ֆունկցիաներով: Օրինակ՝ դրանք թույլ կտան շփվել այլ օգտագործողների հետ, ովքեր նույն պահին դիտում են միևնույն հաղորդումը:

Ընկերությունը ներկայացրել է նաև մի շարք հեռուստատեսային նախագծեր՝ ֆիլմեր, հաղորդումներ ու սերիալներ, որոնք եթեր դուրս կգան այս կամ հաջորդ տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ news.xbox.com