Acer-ը ներկայացրել է Aspire Switch 10 «չորսը մեկում» պլանշետ-տրանսֆորմերը

Acer-ը ներկայացրել է Aspire Switch 10 «չորսը մեկում» պլանշետ-տրանսֆորմերը

Նյու Յորքում կայացած շնորհանդեսին ներկայացվել է Aspire Switch 10 պլանշետը, որը դառնում է նաև նոութբուք, էկրան և «պլանշետ-վրան»: Acer Snap Hinge մագնիսային ամրակի շնորհիվ սարքին միացվում է ստեղնաշար:

Aspire Switch 10-ն ունի 10,1” սենսորային IPS-էկրան՝ 1366х768 կետայնությամբ: Էկրանը պատրաստված է Zero Air Gap տեխնոլոգիայով, որի շնորհիվ գույներն ավելի վառ են:

Acer

Պլանշետն ունի քառամիջուկ Intel Atom (Bay Trail T) պրոցեսոր՝ 2 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ներքին հիշողությունը 64 Գբ է: Aspire Switch 10-ն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով: Սարքի հաստությունը 8,9 մմ է, քաշը՝ 590 գրամ:

Պլանշետ-տրանսֆորմերի գինը ԱՄՆ-ում $349 դոլար է, իսկ Եվրոպայում՝ €380:

acer1

Աղբյուրը՝ acer.com