Apple-ը գնել է մինի-էկրաններ արտադրող LuxVue ընկերությունը

Apple-ը գնել է մինի-էկրաններ արտադրող LuxVue ընկերությունը

Apple ընկերությունը ձեռք է բերել LuxVue Technology կալիֆորնիական նորաստեղծ ընկերությունը, որը զբաղվում է շատ փոքր էներգախնայող էկրանների մշակմամբ: Այս մասին հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը:

apple-iwatch-01-1

LuxVue Technology-ն նախկինում կոչվում էր Papierlos: Այն հիմնադրվել է 2009թ.: Ընկերությունը մշակում է microLED տեխնոլոգիայի վրա հիմնված էկրաններ, որոնք քիչ էներգիա ծախսելով կարողանում են ապահովել վառ գույներ:

Ենթադրվում է, որ LuxVue-ի էկրանները կօգտագործվել Apple iWatch խելացի ժամացույցներում կամ այլ կրելի սարքերում, ինչպիսին, օրինակ, ակնոցն է:

Աղբյուրը՝ Techcrunch.com

Բաժիններ: Բիզնես