Սկսվել է «խելացի» ժամացույցի արտադրությունը

apple-iwatch-concept-6

Չինական աղբյուրները հայտնում են, որ Apple ընկերության iWatch «խելացի» ժամացույցի արտադրությունն արդեն սկսվել է: Ըստ տեղեկությունների՝ Apple-ը վերջին պահին հրաժարվել է  Printed Circuit Boards (PCBs) հիմքից և ընտրել System-in-Package (SiP) համակարգը, որն իրենից ներկայացնում է մի քանի բյուրեղներից կազմված սխեմա:

Այս փոփոխութ
յունն արվել է սարքի մեջ տարածք խնայելու համար. սակայն այն ունի մի թերություն, եթե մոդուլի մի մասը վնասվում է, ապա այն պետք է ամբողջովին փոխել նորով:

Ըստ փորձագետների ս.թ. երկրորդ եռամսյակում կթողարկվի 2,5-3 մլն Apple iWatch, իսկ արդեն երրորդ եռամսյակում՝ 14–15 մլն: Դատելով արտադրական ցիկլի տևողությունից՝ iWatch-ը կներկայացվի սեպտեմբեր ամսին:

Աղբյուրը՝ phonearena.com