Ավտոպիլոտով առաջին Volvo-ները երթևեկում են Շվեդիայի ճանապարհներով (վիդեո)

Առանց վարորդի քաղաքային պայմաններում տեղաշարժվող ավտոմեքենան արդեն նորություն չէ, դեռ 2010 թվականին Google-ը ներկայացրեց այդպիսի մեքենայի նախատիպը, սակայն Volvo-ի կողմից այսպիսի ավտոմեքենաների թողարկումն առաջին անգամ դրանք հասանելի է դարձնում միջին վիճակագրական օգտագործողի համար:

volvo

Այս մեքենայի դեռևս միայն 100 օրինակ է արտադրվել, դրանցից առաջինները հայտնվել են Շվեդական Գոտենբերգ քաղաքի փողոցներում մայիսի սկզբին: «Այս մեքենան ունակ է պահել անհրաժեշտ գիծը, հետևել թույլատրելի արագությանն ու ընթանալ հոսքի մեջ», — պատմում է Էրիկ Քոելինգը (Erik Coelingh)՝ Volvo-ի տեխնիկական մասնագետը։ Նախագիծը կոչվում է Drive Me և ենթադրում է վերջնական արդյունքում ավտոմեքենայի ավտոմատ կառավարում, որտեղ վարորդի դերը հասցված կլինի նվազագույնի:

Առաջին 100 փորձնական մոդելների տերերը տեղեկացնում են Volvo-ին իրենց տեղաշարժերի, ավտոմեքենայի վիճակի և այլ պարամետրերի մասին, ընթանում են ակտիվ փորձարկումներ, սակայն առայժմ միայն Գոտենբերգում:

Աղբյուրը` kurzweilai.net