Համակարգիչները կներկառուցեն հագուստի մեջ

Մոնաշա համալսարանի (Ավստրալիա) աշխատակիցները մշակել են  աշխարհում առաջին սպազերը գրաֆենի և ածխածնային նանոխողովակների վրա: Սպազերի (անգլ. Surface Plasmon Amplification by Stimulated Emission of Radiation բառից) աշխատանքը նման է լազերին, միայն թե ի տարբերություն լազերի` այն գեներացնում է ոչ թե ֆոտոններ, այլ մակերևութային պլազմոններ, այլ բառերով՝ սպազերն օգնում է էներգիան փոխանցել լույսի միջոցով: Այսպիսի փոխանցումը շատ արդյունավետ է և կարող է կիրառություն գտնել ապագայի էլեկտրոնային միկրոսխեմաների մեջ սովորական սիլիցիումային տրանզիստորների փոխարեն:

image

Նոր տեխնոլոգիայի առավելություններից նշվում է անհամեմատ ցածր գինը՝ նմանատիպ այլ տեխնոլոգիաների հետ համեմատած: Այս նյութերը հարյուրավոր անգամներ ավելի ամուր են մետաղներից, պղնձից շատ ավելի լավ են փոխանցում ջերմություն և էլեկտրական հոսանք և դիմանում են բարձր ջերմաստիճանների:

Ըստ հատկանիշների միավորման՝ նանոխողովակներից ու գրաֆենից էլեկտրոնային սարքերը կարելի է նույնիսկ ներկառուցել հագուստի կտորի  մեջ, դրանք կարող են դիմանալ էքստրեմալ արտաքին պայմաններին. լվացքի մեքենայում լվացվելուն և այլն:

Աղբյուրը` kurzweilai.net